Արմինֆո. ԱՄՆ և Ռուսաստանի միջև «պատժամիջոցային պատերազմը» տևական բնույթ կկրի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Կանխատեսվող տևականությունը պայմանավորված է հիմնականում երկու գործոնով: Ռուսաստանի ներկայիս նախագահի բազմամյա քաղաքականությունը բնորոշվում է ամեն պահի Արևմուտքի վրա նախահարձակմամբ, երբ Մոսկվայում սկսում են զգալ վերջինիս թույլ կողմերը: Կարող եմ ասել, որ Թրամփի ներկայիս ամերիկյան վարչակազմում այդ թույլ կողմերը, որոնք առաջին հերթին արտահայտվում են անբավարար կոմպետենտությամբ, նույնպես կան: Այս առոմով տեսանելի ապագայում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածության մակարդակի թուլացում պետք չէ սպասել»,- ընդգծել է վերլուծաբանը:
Ըստ որում, Կիրակոսյանը համաձայն չէ գործընկերների հետ, ովքեր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը համարում են հարված հայաստանյան տնտեսությանը: Ըստ նրա, հակառուսական նոր պատժամիջոցների ուղղակի բացասական ազդեցությունը Հայաստանի վրա ընդհանուր առմամբ կհանգի ֆորմալ դևսևորումների: Սակայն, ռուսական տնտեսության անմխիթար վիճակը, նրա կարծիքով, ընդհանուր առմամբ խիստ բացասաբար է անդրադառնում Ռուսաստանում աշխատող հայերի, ովքեր գումար են ուղարկում հայրենիք, և Հայաստանի հետ առևտրաշրջանառության վրա: