Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2017 10:47
Դավիթ Ստեփանյան

Քերոլայն Քոքս. Աշխարհը պիտի ճանաչի Ադրբեջանի կողմից իրականացված Նախիջեւանի հայկական բնակչության արտաքսումը և մշակութային հուշարձանների ոչնչացումը

Քերոլայն Քոքս. Աշխարհը պիտի ճանաչի Ադրբեջանի կողմից իրականացված Նախիջեւանի հայկական բնակչության արտաքսումը և մշակութային հուշարձանների ոչնչացումը

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 8-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը, նրա հավատարմությունը համամարդկային արժեքներին ու ժողովրդավարության սկզբունքներին եւ մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքը:

 

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է բարոնուհու՝ հայ-բրիտանական կապերի զարգացման ու ամրապնդման գործում ունեցած դերակատարությունը:

Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգը հետզհետե ընդարձակվում է՝ արձանագրելով նաեւ քաղաքական շփումների աշխուժացում:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ընթացող տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումներին Միացյալ Թագավության կառավարության աջակցության համարեւ կարեւորել խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունեցող երկրի փորձի կիրառումը Հայաստանում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Միացյալ Թագավորության հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում եւ նշել. «Հավասարապես ցավում եմ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի երիտասարդների մահվան համար. այդ երիտասարդները մեղավոր չեն, որ խնդիրն իր լուծումը չի գտնում բանակցային սեղանի շուրջե: Արա Բաբլոյանի խոսքով՝ աշխարհը պետք է ընդունի արցախցիների ազատ ապրելու իրավունքը. Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն ունեն այդ հարցի շուրջ խաղաղ բանակցելու:

 

Բարձր գնահատելով Միացյալ Թագավորության դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարության կայացմանը, խոսքի ազատության զարգացմանն ուղղված գործընթացները՝ ընդգծելով Եվրոպայի եւ Ասիայի միջեւ երկխոսության անհրաժեշտությունը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին փոխանցել բրիտանացի գործընկերների ողջույնները: Անդրադառնալով մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ բարոնուհին նշել է, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց, այլեւ վերակենդանացավ: Քերոլայն Քոքսը սիրով արձանագրել է Հայաստանում տեղի ունեցած առաջընթացը՝ նշելով, որ այստեղ ստացած իր տպավորություններն ուզում է ներկայացնել ողջ աշխարհին:

 

Բարոնուհին նշել է. «Ես որդեգրել եմ մի սկզբունք. ունենալ բաց աչքեր, ականջներ ու միտք: Եվ ուզում եմ տեսածս ներկայացնել աշխարհինե:

Քերոլայն Քոքսը նշել է. «Ադրբեջանը շարունակաբար ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Աշխարհի կողմից պիտի ճանաչվի նաեւ Ադրբեջանի կողմից իրականացված Նախիջեւանի հայկական բնակչության արտաքսումը եւ մշակութային հուշարձանների ոչնչացումըե: Հանդիպման ավարտին բարոնուհին զբոսնել է խորհրդարանի այգում եւ տեսել տարիներ առաջ իր ձեռքով տնկված խնձորենին: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1064

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի