Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը և ներկայացնում ՀՀ բանկային շուկայում նոր առաջարկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում "Մայրական կապիտալի" հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։
Այսուհետ ֆիզիկական անձը, ով ՎՏԲ-Հայաստան Բանկում ունի "Մայրական կապիտալի" հաշիվ, որն արդեն պետության կողմից համալրվել է համապատասխան գումարով, կարող է դիմել անտոկոս վարկի՝ սպառողական նպատակներով: Վարկը ձևակերպվում և տրամադրվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում, առանց հաճախորդի վճարունակության վերլուծության: Վարկը ստանալու համար պահանջվում է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:
Վարկատեսակի հիմնական պայմաններ․
• Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչև ընթացիկ տարվա վերջ:
• Վարկի նվազագույն գումարը կազմում է 25 հազ. ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 100 հազ․ ՀՀ դրամ:
• Վարկի տարեկան տոկոսադրույք՝ 0%:
• Հայտի ուսումնասիրության համար միջնորդավճար՝ 1000 ՀՀ դրամ:
• Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար՝ 2,5% վարկի գումարից:
Վարկը տրամադրվում է ակնթարթորեն հատուկ քարտի վրա, որն ունի սպասարկման արտոնյալ սակագներ քարտի թողարկումն ու սպասարկումն իրականացվում է անվճար, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի բանկոմատներից, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում տեղադրված POS-տերմինալներից դրամային միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում:
Սպառողական վարկերի տրամադրման պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ մասնաճյուղերում, www.vtb.am կայքում և Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով։