Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2017 10:54
Դավիթ Ստեփանյան

Մխիթարյանն ու Ռոնալդուն կհանդիպեն Մակեդոնիայում

Մխիթարյանն ու Ռոնալդուն կհանդիպեն Մակեդոնիայում

Արմինֆո.Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթիդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհանդիպեն Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում` ՈՒԵՖԱ սուպերեզրափակիչի հանդիպմանը: ՈՒԵՖԱ սուպերգավաթի խաղի նախաշեմին մադրիդյան «Ռեալի» հետ խաղում թիմակիցների, մասնավորապես, Հենրիխ Մխիթարյանի, մակարդակը բարձր է գնահատել կիսապաշտպան Մայքլ Քերիկը:

 

«Մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի առաջընթաց նա արձանագրեց նախորդ խաղաշրջանում, երբ իրեն գտավ Անգլիայի առաջնությունում: Այս տարի, կարծում եմ, նրա դերն էլ ավելի էական կլինի», - հայտարարել է Քերիկը «Մատչ Թի-Վի»-ին:

 

«Մանչեսթեր Յունայթիդը» ՈՒԵՖԱ սուպերեզրափակիչին մասնակցում է որպես 2016-2017 խաղաշրջանի Եվրոպայի լիգայի առաջնության հաղթող, «Ռեալը» նույն խաղաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում: Օգոստոսի 8-ին Սկոպիեում ՈւԵՖԱ սուպերգավաթի համար նոր խաղաշրջանը կսկսեն Եվրոպայի ամենատիտղոսավոր ակումբները:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
6858

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի