Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2017 10:32
Ալեքսանդր Ավանեսով

ՄԻՊ ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկում ստուգել են հացադուլ հայտարարած անձանց պահման պայմանները

ՄԻՊ ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկում ստուգել են հացադուլ հայտարարած անձանց պահման պայմանները

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները: 

 

«Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:

Պաշտպանի աշխատակազմը կարևորում է նաև համագործակցությունը Վ. Գերավետյանի, Տ. Մանուկյանի և Վ. Գևորգյանի փաստաբանների հետ», - ասվում է հաղորդագրությունում։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9125

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի