Արմինֆո.Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի Հայաստան այցը դիրքորոշումների պարզաբանում, հնարավոր է, տնտեսության ու անվտանգության խնդիրների շուրջ երկխոսության հրավեր է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Հուլիսի 25-27-ը Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այցելել է Երևան: Անեգբին հանդիպում է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, մի շարք նախարարների հետ: Նալբանդյանի հետ բանակցություններն ավարտվել են «Իսրայելի ու Հայաստանի հարաբերություններում նոր բեկման» մասին Անեգբիի հայտարարությամբ:
Սակայն, Մարկեդոնովը գտնում է, որ Հայաստանի հետ Իսրայելի հարաբերություններում բեկման մասին Անեգբիի հայտարարության հետ համաձայնելը բավական դժվար է՝գնահատելով այցը զուսպ և առանց չափազանցված սպասումների, հատկապես հաշվի առնելով Բաքվին սպառազինությունների մատակարարումների հարցի զգայունությունը Երևանի համար, որը Անեգբին նրբանկատորեն շրջանցեց՝ վկայակոչելով բոլորին, այդ թվում Հայաստանին զենք վաճառելու Իսրայելի պատրաստակամությունը:
Վերլուծաբանը համողված է, որ հայ-իրանական գործընկերության հիմքում ընկած նույնիսկ ամենպրագմատին պատճառներն Իսրայելին չեն կարող դուր գալ, ինչպես՝ Բաքվի և Թել Ավիվի ռազմատեխնիկական փոխգործակցությունը Երևանին: Սակայն, կովկասյան և մերձարևելյան երկրներն ամեն դեպքում ձգտում են նյուանսային քաղաքականության կառուցմանը:
«Իրեն ապահովագրելու, ձվերը տարբեր զամբուղներում դնելու Հայաստանի ձգտումը պայմանավորված է անկայունությամբ, արտաքին աշխարհի փոփոխականությամբ, ինչն ակնհայտորեն ավելի մեծ անվտանգությանմիտում չի դրսևորում: Եվ նման վարքագիծ դրսորում են ոչ միայն Հայաստանի նման ոչ մեծ երկրները»,- ամփոփել է վերլուծաբանը: