Արմինֆո.: Մերձմոսկովյան Ալաբինոյում ընթացող բիաթլոնի մրցումներում Հայաստանի տանկիստներն անցել են կիսաեզրափակիչ փուլ: Մրցումներն անցկացվում են 2017 թվականի միջազգային բանակային խաղերի շրջանակում:
19 թիմերի անձակազմերի երրորդ մրցաշարից հետո Հայաստանի թիմն այն 12 թիմերից մեկն է, որոնք մասնակցելու են կիսաեզրափակիչ փուլին: Կիսաեզրափակիչ են անցել Ադրբեջանի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ռուսաստանի և Սերբիայի թիմերը: Կիսաեզրափակիչի մրցումները կկայանան օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին Ալաբինո զինավարժարանում: Եզրափակիչ փուլում ուժերը կչափեն լավագույն արդյունքի հասած 4 թիմեր: