Արմինֆո. ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի այցելությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ ոչ այլ ինչ է, քան ահազանգ Ռուսաստանին` Հարավային Կովկասում նրա ցավոտ կետերը ճնշելու ԱՄՆ ռեսուրսների մասին: Եվ Վաշինգտոնն, առաջվա նման, ունի այդ ռեսուրսները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի և Վալդայան ակումբի փորձագետ, Al-Monitor-ի (ԱՄՆ) խմբագիր Մաքսիմ Սուչկովը:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Վրաստանի Վազիանի զորավարժարանում ընթացող ՆԱՏՕ Noble Partner 2017 զորավարժություններ, որոնք մեկնարկել են հուլիսի 30-ին և կավարտվեն օգոստոսի 13-ին: Զորավարժություններին մասնակցում է, ընդհանուր առմամբ, 3 հազար զինծառայող 8 երկրներից. ՆԱՏՕ հինգ երիրներից` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Սլովենիա, Թուրքիա, և երեք դաշնակից երկրներից` Ուկրաինա, Հայաստան և Վրաստան: Զորավարժություններին մասնակցում են շուրջ 1600 ամերիկացի, ինչպես նաև 800 վրացի զինծառայողներ: Հայաստանի ԶՈՒ ներկայացնում է 40 հոգուց բաղկացած դասակը:
«Խորհրդային Միության փլուզունից ի վեր հետխորհրդային տարածությունը, գործնականում, Ռուսաստանի և ԱՄՆ միջև առավել անզիջում մրցակցության գոտիներից մեկն է: Այդ լույսի ներքո ռուս-ամերիկյան հարաբերություններում աճող բացասականը, անշուշտ, չի կարող դրական անդրադառնալ այդպիսի զգալի աշխարհաքաղաքական տարածությունում», - նշել է նա: Փորձագետի գնահատմամբ, անգամ, եթե հետխորհրդային տարածությունն առաջին տեղը չի զբաղեցնում ԱՄՆ արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանում, Վաշինգտոնն այդ տարածությունում ունի լուրջ շահեր, գործնականում` Մոսկվայի շահերին համանման:
Այդ համատեքստում Սուչկովը կարծում է, որ երկարաժամկետ հեռանկարում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նման առճակատումը միայն վնասել կարող է հենց հետխորհրդային պետություններին: Դա պետք է սթափեցնի նրանց, ովքեր այդ երկրներում, հնարավոր է, քաղաքական կամ տնտեսական շահաբաժիններ ստանալու հնարավորություն են տեսնում առուս-ամերիկյան առկա հակասություններում