Արմինֆո.Ղարաբաղյան խնդիրը պետք է պահել սառեցված` մինչև լավագույն ժամանակներ, կարծում է Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, քաղաքագետ Ռեյն Թաագեփերան:
«Առ այսօր ղարաբաղյան հակամարտության լուծումը չեն գտել արդի մեր լավագույն մտածողները: Սակայն, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը շարունակում են բավականին բարձր գին վճարել հակամարտության դիմաց, սռաջին հերթին` իրենց սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից: Այդ լույսի ներքո, ինձ թվում է, որ խնդիրը, համենայն դեպս, պետք է պահել սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ զուգընթաց հանգամանքները չեն փոխվել», - նշել է նա:
Մեկնաբանելով ԱՄՆ և ՆԱՏՕ հետ հետխորհրդային երկրների համագործակցությունը` ԱՄՆ պրոֆեսորը նշել է, որ, անգամ տարածաշրջանում ԱՄՆ խոշոր տնտեսական շահերի բացակայության ֆոնին, Վաշինգտոնը, այդուհանդերձ, ձգտում է դաշնակիցների պաշտպանությանը ՆԱՏՕ միջոցով:
Այդ լույսի ներքո նա նշել է ՆԱՏՕ-ի հետ Ֆինլանդիայի համագործակցության աճը մինչև խորհրդային ժամանակներում աննախադեպ աստիճան: Նրա գնահատմամբ, սեփական անվտանգության համար Ֆինլանդիայի ավելի մեծ մտահոգությունը խոսում է որոշ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու հիմնավորման մասին, առնվազն` բալթյան երկրներում:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների կողմից: Այժմ կարգավորման գործընթացի հիմքում ընկած են 2007 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված
«մադրիդյան սկզբունքները», որոնք, ի թիվս այլ գործողությունների, ենթադրում են խաղաղապահ զորակազմի տեղակայում հակամարտության գոտում: