Արմինֆո.WikiLeaks-ը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակագրությունները, որտեղ հիշատակումներ կան նաև Հայաստանի մասին:
Մասնավորապես, ներկայացված է նաև Հռոմի պապի` 2016 թ. հունիսին Հայաստան այցի արդյունքները, ինչպես նաև նրա ամենակարևոր հայտարարությունները: Հատուկ ուշադրություն է հատկացված Պապի հայտարարությանը, որում նա, նկարագրելով 1915թ. իրադարձությունները, օգտագործել է «ցեղասպանություն» տերմինը, ինչն էլ հարուցել է Թուրքիայի զայրույթը:
Մակրոնի համար մեկ այլ նամակում անդրադարձ է կատարվում Հայաստանի տնտեսությանը: Նշվում է, որ երկրի զարգացումը հիմնականում կախված է գյուղատնտեսությունից և ՏՏ արդյունաբերությանը: «Հայաստանը տառապում է գործազրկության բարձր մակարդակից: Բնակչության գրեթե մեկ երրորդը ապրում է աղքատության շեմից ներքև: Բայց համակարգչային արդյունաբերության աճը կարող է տնտեսական առումով փոխել իրավիճակը»,- նշվում է նամակում:
Նշենք, որ Մակրոնը մինչև նախագահ ընտրվելը մի քանի անգամ հայտարարել է ղարաբաղյան հակամարտության լիարժեք, վերջնական և հայամետ լուծմանն իր կողմնակցության մասին: -