Արմինֆո. Ադրբեջանցի քարոզիչ գործընկերները նոր քաղաքագետ են ձեռք բերել` ի դեմս Ուլյանովսկում սանտեխնիկա վաճառող 33-ամյա Դենիս Կորկոդինովի:
Ուլյանովսկի 73online.ru կայքը Կորկոդինովին բնորոշում է որպես մարդ-նվագախումբ, որը ներդաշնակորեն և ոչ այնքան իր մեջ զուգակցում է իրավապաշտպանի, խմբագրի, լրագրողի, մանկավարժի, աշխարհիկ լուսանկարչի, թիկնապահի, մարկետինգի և կորպորատիվ փիարի գուրուի, քաղտեխնոլոգի, ինչպես նաև ցանկացած հարցի մասնագետի ունակություններ: «Քաղաքագետի» գործերի թվում է իսրայելցի անանուն պրոկտոլոգից «Ուլյանովսկի մարզի ներքին քաղաքականության հեղինակավոր փորձագետ» Էդուարդ Կոսաչևի արարումը, «Յանդեքսում» «Ամեն ինչ կգտնվի» խոստումը չկատարումը. որոնման ցանցում չի հանիպել նրա բազմաթիվ կայքերից որևէ մեկը և այլն:
2016 թվականին Կորկոդինովը «Ավիտո» անվճար հայտարարությունների կայքում ընդամենը 50 հազար ռուբլու դիմաց խոստացել էր ցանկացած տեղեկատվական առիթ զարգացնել մինչև միջազգային մասշտաբների, սկսնակ քաղաքական գործիչներին օգնել մուտք գործոլ մեծ խաղերի աշխարհ, իսկ փորձված գործարարներին` փրկել և ամրապնդել հեղինակությունը: Հնարավոր պատվիրատուները, սակայն, չեն գնահատել Կորկոդինովի նորամուծությունը, և հեղինակը հեռացրել է շնորհանդեսը: Ինչից հետո նա հայտնվել է «Սարայ» շինարարական հիպերմարկետում` որպես սանտեխնիկա վաճառող:
Սակայն Կորկոդինովը չի հուսահատվել և արդեն այսօր ներկայանում է որպես «Համաշխարհային հանրություն» միջազգային հանդեսի հետաքննությունների բաժնի գլխավոր խմբագիր և ճանաչված փորձագետ-միջազգայնագետ, որն զբաղվում է Կովկասի և Ասիայի երկրներով: Վերջին հանգամանքը չի վրիպել Բաքվի քարոզիչների ուշադրությունից, որոնք սանտեխնիկա վաճառողին հրավիրել են Բաքու` հանդիպելու տեղի լրագրողների և հասարակական գործիչների հետ: Նորաթուխ փորձագետ-միջազգայնագետը նրանց հուսախաբ չի արել, հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է կարգավորել միայն արմատապես փոխելով միջազգային իրավունքի նորմարարության համակարգը` ինչ էլ դա նշանակի:
Ուլյանովսկցին հայտնի է ադրբեջանական ԶԼՄ-ներին ղարաբաղյան հակամարտության ակտիվ մեկնաբանություններով: Օրինակ, վերջերս սանտեխնիկայի չհաջողված վաճառողը վստահությամբ հայտարարել է, թե «ադրբեջանցի զինվորականները ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կարող են փոխել Հայաստանից արձակված «Իսկանդեր» հրթիռների հետագիծը: Իսկ ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հաղորդել էր, թե Պուտինը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի օգտին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակը: Կորկոդինովը նաև հասցրել է իսրայելցի հայտնի հրապարակախոս Ավիգդոր Էսկինին մեղադրել Հայաստանի օգտին լրտեսության, ինչպես նաև երկրագնդի բոլոր մահմեդականների հանդեպ համատարած ատելության համար:
Այդ առնչությամբ մեզ այլ բան չի մնում, քան` ադրբեջանցի գործընկերներին շնորհավորել նոր «խոսող» նյուսմեյքերի առնչությամբ, իսկ ադրբեջանի հարկատուներին` բյուջեի միջոցներ ծախսելու նոր օբյեկտի առնչությամբ: