Արմինֆո.Մոտեցնելով Ռուսաստանին Ասիային՝ ամերիկյան պատժամիջոցներն էլ ավելի կհեռացնեն վերջինիս Եվրոպայից, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը քվեարկել է Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագծի օգտին: Սպասվում է փաստաթղթի ստորագրումը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
«Այս ամենը, անշուշտ, կդրդի Մոսկվային էլ ավելի մեծ ջանքեր գործադրել Եվրասիական տնտեսական միության ամրապնդման համար: Կարծում եմ, որ Պեկինում և Դելիում հետաքրքրված կլինեն իրադարձությունների նման շրջադարձով: Տեսնելով, թե ինչպիսի հեշտությամբ է Վաշինգտոնը պարբերաբար նոր պատժամիջոցներ կիրառում ցանկացած երկրի դեմ՝ Չինաստանում և Հնդկաստանում շատ լավ հասկանում են, որ վաղը դա կարող է առնչվել նաև իրենց: Այստեղից էլ նրանց զգուշավորությունն ամերիկացիների հետ գործերում, ինչը, զուգորդված Ռուսաստանի հետ մերձեցմամբ, շուտով կարող է այնքան էլ լավ հետևանքներ չունենալ ԱՄՆ համար»,- ընդգծել է նա:
Ըստ որում, կանխատեսել ամերիկա-եվրոպական հարաբերությունների ապագան՝ Հին աշխարհի շահերը շոշափող ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականության լույսի ներքո, Ռարը դժվարացել Է: Ըստ նրա, աշխարը փփոխվում է զարմանալի արագությամբ, և նման անկայունության լույսի ներքո՝ այս կամ այն սցենարի օգտին հստակ կանխատեսումներ անել շատ դժվար է:
Ըստ որում, նրա խոսքով, Գերմանիային զայրացնում է ոչ միայն Նահանգների պատժամիջոցային քաղաքականությունն իր գործընկերների նկատմամբ: Մասնավորապես, Բեռլինը դժգոհ է Կլիմայի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու որոշումից, սեփական տնտեսության նկատմամբ պրոտեկցիոնիստական քաղաքականությունից, պատժամիջոցներից, որոնք ԵՄ-ն կիրառում է Հունգարիայի և Լեհաստանի նկատմամբ՝ Վաշինգտոնի ճնշման ներքո:
«ԱՄՆ-ը շատ արդյունավետ աշխատեց արևելաեվրոպական երկրների ընտրախավերի հետ, ինչը թույլ տվեց նրանց, փոքր-ինչ ճնշում գործադրելով Բուլղարիայի վրա, ոչնչացնել «Հարավային հոսքը»: Այդ պատճառով ցանկության դեպքում Վաշինգտոնը լիովին կարող է նույնն անել, օրինակ, Խորվաթիայի հետ: Եվ իր քաղաքականությունը մշակելիս Գերմանիան պետք է առաջնորդվի այդ իրողություններով: ԱՄՆ-ին հակակշիռ ստեղծելու փորձեր, իհարկե, կլինեն: Հարցեր են առաջացնում դրանց հաջողվածությունը՝ ԵՄ տարածքում դաշնակիցների գրեթե լիակատար բացակայության լույսի ներքո»,- ամփոփել է Ռարը: