Արմինֆո.Եվրամիությունն ու Եվրոպան, ընդհանուր առմամբ, հայտնվել են ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին հայտարարված տնտեսական պատերազմի պատանդի վիճակում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գերմանառուսական ֆորումի գիտական գծով տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ օրինգածին: Սպասվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի փաստաթուղթը:
«Իմ կարծիքով, Եվրամիությունը միայն տեսականորեն կարող է պաշտպանական միջոցներ ձեռնարկել` շրջանցելով Ռուսաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ պատժամիջոցները: Անձամբ ինձ համար մեծ հարց է, թե արդյոք մենք ի զորու կլինենք, գործնականում, հաղթահարել այդ բարդ իրավիճակը», - նշել է նա:
Վերահսկելով համաշխարհյին ֆինանսները` Նահանգները, նրա գնահատմամբ, միանշանակ, ի զորու են պաշտպանել իրենց կողմից արդեն հայտարարված կոշտ գիծը Ռուսաստանում աշխատող արևմտյան ընկերությունների նկատմամբ, հաշվի առնելով, որ այդ ընկերությունների մեծ մասն աշխատում է նաև ԱՄՆ շուկայում: Ուստի իրավիճակը, քաղաքագետի կարծիքով, այսօր ունի շատ մակարդակներ և բարդության բավականաչափ աստիճան:
Հուլիսի 31-ին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտա Ցիպրիսը ՌԴ նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ԱՄՆ նոր օրինագիծը բնորոշել է որպես միջազգային իրավունքը խախտող: «Պատժամիջոցները շոշափում են նաև եվրոպական ձեռնարկությունները, իսկ ԱՄՆ չի կարող գերմանական ընկերությունների տուգանել այլ երկրում տնետսական գործունեության համար», - հայտարարել է նախարարը: