Արմինֆո. Իմ կարծիքով, Գերմանիան այսուհետև էլ կշարունակի դեմ հանդես գալ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառմանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գերմանառուսական ֆորումի գիտական գծով տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
Հուլիսի 31-ին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտա Ցիպրիսը ՌԴ նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ԱՄՆ նոր օրինագիծը բնորոշել է որպես միջազգային իրավունքը խախտող: «Պատժամիջոցները շոշափում են նաև եվրոպական ձեռնարկությունները, իսկ ԱՄՆ չի կարող գերմանական ընկերությունների տուգանել այլ երկրում տնետսական գործունեության համար», - հայտարարել է նախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն էր տվել Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ օրինգածին: Սպասվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի փաստաթուղթը:
«Գերմանիան ոչ մի պարագայում շահագրգռված չէ նոր պատժամիջոցներով, քանի որ դրանք անուղղակիորեն շոշափում են Ռուսաստանում աշխատող մեր ընկերությունների շահերը: Սակայն պատժամիջոցների կիրառումը, գործնականում և փաստորեն, անհնար կդարձնի գերմանական ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում: Խոսքը վերաբերում է ինչպես Ռուսսատանի պետական կորպորացիաների հետ համագործակցությանը, այնպես էլ ենթակառուցվածքային, հաղորդակցային, շինարարական նախագծերին», - նշել է նա:
Ընդ որում, Ռարն ափսոսանքով նշել է, որ Գերմանիան դեռ ողջ Եվրամիությունը չէ, և ԵՄ մի շարք անդամներ կպաշտպանեն Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների փաթեթը` ելնելով մի շարք պատճառներից և հանգամանքներից: Ընդ որում, քաղաքագետը կարծում է, որ Բեռլինի դիրքորոշումը միանշանակ կպաշտպանեն Փարիզում: Նրա գնահատմամբ, նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների հաստատումը, գործնականում, կասկածներ չի հարուցում: Եվ, այդուհանդերձ, այսօր Բեռլինն առայժմ սպասողական վիճակում է` համապաատսխան հայտարարություններից հետո:
«Մենք ակնկալում ենք, որ օրենքը, գոնե, կլրամշակվի այնպես, որ չհակասի արևմտյան ընկերությունների շահերին` եթե, ընդհանրապես, չչեղարկվի: Հակառակ դեպքում, պատժամիջոցների փաթեթը կհանգեցնի լուրջ բարդությունների, սակայն` բացառապես գերմանա-ամերիկյան հարաբերություններում, քանզի հարկ չկա ակնկալել, որ Գերմանիան ի զորու կլինի իր շուրջը համախմբել ԵՄ բոլոր երկրներին», - ընդգծել է Ռարը: