Արմինֆո.Ադրբեջանի ներգրավումը Ռուսաստանի համար մրցակցային տրանսպորտային և էներգետիկ նախագծերում որոշակի մտավախություն է հարուցում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով հուլիսի 21-ին Վլալդիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի Սոչիում կայացած հանդիպումը:
«Եվ, օրինակ, Բաքու-Ախալքալաք-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ավարտի մասին հայտարարվել էր Սոչիում Պուտին-Ալիև հանդիպումից առաջ: Այդ նախագիծը մեծացնում է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի մեկուսացումը` պոտենցիալ դիտարկվելով Թուրքիայի տարածքով Անդկովկասը ԵՄ-ին կապող գծի մի մաս: Ու, թեև, նախագծի առանձին շատ հարցեր դեռ լրամշակված չեն, արդեն այժմ ակնհայտ է, որ ԲԱԹԿ նախագիծը գլխացավանք է Ռուսաստանի համար», - նշել է նա:
Նշելով Ռուսաստանի հետ Ադրբեջանի գործընկերության տարիմաստությունը` վերլուծաբանն ընդգծել է համագործակցությունը պաշտպանության ոլորտում և կառավարող իշխանական համակարգերի փոխադարձ աջակցությունը «հանուն կայունության», ընդ որում, ոչ միայն Անդրկովկասում, այլև «Մեծ մերձավոր արևելքի» համատեքստում: Մյուս կողմից, Մարկեդոնովը նշում է Ադրբեջանի հեռու մնալը ԵԱՏՄ-ից, ինչն ուղեկցվում է Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոն խաթարելու ձգտումով:
Մինչդեռ, նույնիսկ այդ լոկալ փորձերը, որոնք կողմնորոշված են, նախևառաջ, ներքին լսարանին, նրա գնահատմամբ, ռիսկեր ստեղծելով տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար, սպառնում են Ռուսսատանի դիրքերին Անդրկովկակսում: Այդ ֆոնին Մոսկվան, չցանկանալով Ադրբեջանը վերածել երկրորդ Վրաստանի, բնավ չի կարող իր բոլոր խաղադրույքները կատարել միայն Բաքվի վրա: Ադրբեջանն, իր հերթին, մեծապես շահագրգռված լինելով Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններով և չձգտելով միանալ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին, նաև պատրաստ չէ հրաժարվել «ճոճանակի քաղաքականությունից», իր շահերը կենտրոնացնել ԵԱՏՄ-ում:
«Թվում է, թեր ելման տվյալների այդպիսի հավաքակազմն անխուսափելի է դարձնում տարաձայնություններն ու սուր խնդիրների պարբերաբար ավելացումը ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Եվ դրանց կարգավորումը պահանջում է պարբերաբար շփումներ և դիրքրոոշումների հստակեցում ամենաբարձր մակարդակով: Դա հատկապես կարևոր է, հաշվի առնելով երկու եկրներում իշխանության անձնավորումն ու անձնական գործոնի մեծ դերը հարաբերություններ կառուցելիս», - ամփոփել է Մարկեդոնովը: