Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր ավանդներ ձևակերպող կամ գործող ավանդներ ունեցող հաճախորդները, կարող են սպառողական վարկ կամ վարկային գիծ ձևակերպել իրենց ավանդի գրավով:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ավանդի գրավով սպառողական վարկ կամ վարկային գիծ կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում և առանց լրացուցիչ փաստաթղթերի պահանջի, օրինակ՝ գումարի շտապ անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է չհանել իր ավանդը Բանկից և չկորցնել կուտակված տոկոսները, այլ տվյալ ավանդի գրավով վերցնել վարկ, պահպանելով ավանդի կուտակված տոկոսները:
Հաճախորդի ընտրությանը Բանկն առաջարկում է` մարման գրաֆիկով սպառողական վարկ (ամսական անուիտետ կամ ամսական տոկոսների վճարում՝ ժամկետի վերջում հիմնական պարտքի մարումով); վարկային գիծ՝ ամսական տոկոսների վճարումով և ժամկետի վերջում վարկային գծի մայր գումարի մարումով։
Ավանդի գրավով վարկի/վարկային գծի հիմնական պայմաններն են`
Ժամկետը գործում է մինչև գործող ավանդի ժամկետի ավարտը; վարկի տոկոսադրույքը կազմում է ավանդի տոկոսադրույքին գումարացծ 4.5%, իսկ գումարը`ավանդի գումարի 100%-ի չափով; վարկը/վարկային գիծը տրամադրվում է ավանդի արժույթով; վարկը տրամադրվում և սպասարկվում է առանց որևէ միջնորդավճարի։
Ավանդների գրավադրմամբ սպառողական վարկերի և վարկային գծերի պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով։
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման 78.01 մլրդ դրամ ծավալով գտնվում է երեք առաջատար բանկերի կազմում: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ մասնաբաժինը գերազանցում է 47% -ը: Իսկ մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է մանրածախ վարկավորման շուկայի ավելի քան 11%-ը: Սպառողական վարկավորման հատվածում բանկը երկրորդ տեղում է, 62,7 մլրդ դրամ ծավալով որըտ կազմում է վարկային պորտֆելի 38.4%-ը: Վանկերի սպառողական վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմում է մոտ 13%: