Արմինֆո.Հայտնի է Հայաստանի կոռուպցիոն խորհրդի նոր կազմը, որը կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի որոշմամբ Խորհուրդի կազմում ընդգրկված են` փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննեսի Հովսեփյանը, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի ղեկավար Սիրանուշ Սահակյանը, գլխավոր դատախազի տեղակալ Ասլանյանը, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ «Ծառուկյան» դաշինքից`Միքայել Մելքումյանը, Հայաստանի համայնքների միության ղեկավար Էմին Երիցյանը, ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ղեկավար Կարեն Զադոյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և «Տեղեկատվական ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լիանա Դոյդոյանը: