Արմինֆո.2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 2017 6069 արտակարգ դեպք, ինչի արդյունքում տուժել է 4866 մարդ, որից 149-ը մահացել է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը հուլիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ նրա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտակարգ իրավիճակների թիվը Հայաստանում ավելացել է 867-ով կամ 16,7%: 3534 արտակարգ դեպքեր ունեցել է տեխնածին բնույթ, որի ընթացքում 110 մարդ զոհվել է և 2261-ը վիրավորվել: 2357-ը եղել է սոցիալ-կենսաբանական բնույթի, տուժել է 2601 մարդ, որից 37-ը զոհվել է:
« Արտակարգ պատահարների ճնշող մեծամասնությունը կազմում են ճանապարհա-տրանսպորտային պատահարները, հրդեհները և թունավորումները - 91%», - ասել է Խանգելդյանը: Մասնավորապես, 2 մարդ զոհվել է և 26-ը վիրավորվել հրդեհի հետևանքով (1887 պատահար), ՃՏՊ հետևանքով զոհվել է 101 մարդ և վիրավորվել 2216-ը (1499 պատահար, տարեկան աճը`109), թունավորումների ընդհանուր թիվը կազմել է 181, որի հետևանքով մահացել է 30 մարդ և տուժել 2598-ը:
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավելացել է նաև ինքնասպանությունների թիվը: Արձանագրվել է 89 դեպք, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5 հոգի: Ինքնասպանությունների ճնշող մեծամասնությունը`56-ը տեղի է ունեցել բնակարաններում և առանձնատներում, 12-ը`բազմաբնակարան շենքերում, 5 –ը նետվել է կամրջից: Հանրային վայրերում տեղի ունեցած ինքնասպանությունների թիվը կազմել է 3, բաց վայրերում տեղի է ունեցել 2 ինքնասպանություն, այլ վայրերում`11: