Արմինֆո. «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորներից մեկը հանկարծամահ է եղել: Ինչպես հաղորդվում է, հանգուցյալն ունեցել է ՀՀ և ԱՄՆ քաղաքացիություն: Նա պետք է 03:30-ին թռչեր Դոհա:
Ուղևորի մահը հաստատել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդուարդ Ջանոյանը: Նրա ասելով, ահազանգ է ստացվել, որ հուլիսի 24-ին, ժամը 01:50-ին Դոհա-Երևան չվերթի ուղևորներից մեկը մահացել է: «Պարզվել է, որ օդանավակայանում հանկարծամահ է եղել 1952 թվականին ծնված քաղաքացի»,- ասել է Ջանոյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: