Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի Սոչիում կայացած հանդիպման շրջանակում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հաղորդում է ԱՊԱ-ն:
Բացի այդ, պետությունների ղեկավարները ևս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերի առկայությունը, ընդգծել են երկկողմ կապերի հաջող զարագցումը քաղաքականության, տնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում նաև կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: