Արմինֆո.Ծխախոտը չսահմանված վայրում նետելու համար առաջարկվում է սահմանել առնվազն 16 հազար դրամ տուգանք:
Այս մասին հուլիսի 20-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ Լոքյանի, նախարարությունը պատրաստել է օրինագիծ, որի համաձայն, նվազագույն տուգանքը թափոնների ապօրինի արտանետումների համար առաջարկվում է սահմանել 16 հազար դրամի չափով: Այս տուգանքը կկիրառվի նաև, ինչպես պարզաբանել է նախարարը, ոչ սահմանված վայրում ծխախոտը նետելու համար: Իսկ խոշոր ընկերությունների համար տուգանքի չափը կկազմի մինչեւ 200 - 300 հազար դրամ:
Սակայն, բնակչության մաքրության դաստիարակչական գործում իշխանությունը չի սահմանափակվի մաիայն պատժամիջոցներով: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում նախարարությունը թողարկել է շուրջ 10 տեսանյութ: Բացի այդ, Դավիթ Լոքյանն ընդունում է, որ զբաղվում է աղբամանների թվի սուր պակաս, հետևաբար, 2018 թվականին նախարարությունը պատրաստվում է գնել մոտ 10 000 աղբաման, որոնք կտեղադրվեն հրապարակներում, թատրոնների ու թանգարանների, խոշոր եկեղեցիների մոտ: