Արմինֆո.Մոսկվայի «զենքի» քաղաքականության ակունքներում ընկած են բիզնեսն ու աշխարհաքաղաքականությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:
«Այսօր Հայաստանը բավականին կարևոր լծակ է Մոսկվայի ձեռքին` Ադրբեջանին իր անմիջական ազդեցության ոլորտ բերելու համար, օրինակ` ԵԱՏՄ: Ռուսաստանի համար Հայաստանը միայն ծախսեր է: Մինչդեռ Ադրբեջանը մեծ կարևորություն ունի Ռուսաստանի համար` աշխարհաքաղաքական, տնտեսական առումով, Իրանի, Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից: Եվ խորը պատրանք է ակնկալել, թե Հայաստանը կարող է Ռուսաստանին մանիպուլյացիայի ենթարկել սեփական շահերից ելնելով», - կարծում է նա:
Նրա ասելով, սպառազինությունների հիմնական գնումներն Ադրբեջանն արդեն կատարել է` բանակի վերազինման համար ծախսելով շուրջ 10 մլրդ դոլար: Եվ հենց ներկայի ռուսական մատարարարումները պատվիրված էին վաղուց, և դրրանց դիմաց վճարված է: Միևնույն ժամանակ, գնելով ռուսական զենք, Ադրբեջանը հետամուտ է սեփական շահերին: Նրա ասելով, Ադրբեջանը բարձրտեխնոլոգիական զեն է գնում այնտեղ, որտեղ կարող է: Եվ եթե այդ զենքը վաճառեր ԱՄՆ-ը, Ադրբեջանն այն կգներ ԱՄՆ-ից:
Միևնույն ժամանակ, ադրբեջանցի խորհրդարանականի կարծիքով, Ռուսաստանից զենք գնելը, որոշ իմաստով, Ադրբեջանի կողմից կաշառք է Ռուսաստանին: Ընդգծելով, որ Ադրբեջանը կարևոր շուկա է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար, Մուսաբեկովը համոզմունք է հայտնել, որ երկրի ղեկավարությունն ազդեցություն է գործում Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա:
Պատասխանելով այն հրացին, թե արդյոք դա Ռուսաստանի կողմից Ադրբեջանի քաղաքականության վրա ազդեցություն չի թողնում, ադրբեջանցի խորհրդարանականն ընդգծել է հնարավորինս շատ բաղադրիչների համընկնման հասնելու կարևորությունը, նշելով, որ այս կյանքում ամեն բան փոխկապակցված է:
«Տնտեսական առումով մեզ համար շահավետ է զենք գնել Ռուսաստանից: Եվ, այո, դա իրոք երկակի կախվածություն է ստեղծում` Ադրբեջանից Ռուսաստանի և Ռուսսատանից Ադրբեջանի: Բաքուն, իհարկե, չի կարող Ռուսաստանին կապել այդ մատակարարումներով, սակայն կարող է ապահովել Մոսկվայի շահագրգռվածությունը, ավելի ուշադիր վերաբերմունքն իր ցանկություններին», - ամփոփել է Մուսաբեկովը: