Արմինֆո. Հարավային Կովկասի բանալիները, համենայն դեպս, Ռուսաստանի համար գտնվում են Երևանում: Հուլիսի 20-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
Նրա ասելով, տարբեր կարծիքներ կան այն մասին, թե Հարավային Կովկասի բանալիները գտնվում են Բաքվում կամ Թբիլիսիում, սակայն, իրականում, դրանք գտնվում են Երևանում, համենայն դեպս` Մոսկվայի համար: «Եվ եթե հանկարծ Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ ինչ-որ ողբերգական բան պատահի, Ռուսաստանը կկորցնի Հարավային Կովկասը», - ասել է քաղաքագետը:
Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ Ռուսաստանը ձգտում է կագրավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն` սեփական շահերին համապատասխան, այսինքն` չվնասելով սեփական շահերին Ադրբեջանում, սակայն ընդսմին պահպանելով դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ: «Անշուշտ, Ռուսաստանն ունի սեփական շահերը տարածաշրջանում, և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն այդ շահերի շրջանակում է: Հարավային Կովկասը ռազմավարական տարածաշրջան է, և Ռուսաստանը, բնականաբար, չի ցանկանում դուրս մղվել այստեղից, սակայն ցանկանում է հարցի լուծում` իր օգտին: Բնականաբար, Ռուսաստանի այդ երկակի դիրքորոշումն իր հետքն է թողնում նաև տարածաշրջանում առկա գործընթացների վրա», - ասել է փորձագետը:
Նա նաև կարծում է, որ Ռուսսատանը փորձում է ընդլայնել իր ներկայությունը հետխորհդրային տարածությունում, սակայն այդ նպատակին հասնելու եղանակներն այնքան էլ հաջող չեն ընտրված: