Արմինֆո.Վաղ առավոտից մայրաքաղաքի «Ֆիրդուս» առևտրի շուկայի տարածքում լարված իրավիճակ է: Շուկայի վաճառողները, ինչպես նաև շուկայի մերձակա տարածքի մասնավոր տների բնակիչները փորձում են խոչընդոտել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից առևտրի տաղավարների ապամոնտաժմանը:
Բնակիչնեըր մտահոգված են այն առնչությամբ, որ տաղավարների ապամոնտաժումից հետո հերթը կհասնի իրենց տներին, որոնց տարածքը ճանաչվել է գերակա հանրային շահ: Քաղաքապետարանի աշխատակիցները բանակցում են բնակիչների հետ` շուկայի ապամոնտաժումը շարունակելու նպատակով: Նրանք հիշեցնում են, որ առևտրի տաղավարների տերերին երկու ամիս էր տրամադրվել` առևտրի այլ կետ տեղափոխվելու համար, և ժամկետը լրացել է: Առևտրի շուկայի աշխատակիցներն, իրենց հերթին, նշում են, որ գրավոր դիմում են հղել քաղաքապետարան` խնդրելով թույլ տալ մինչև տարեվերջ շարունակել առևտուրը շուկայի տարածքում: