Արմինֆո.Հուլիսի 18-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը, սահմանում ամսվա սկզբին տեղ գտած լարված իրադրությունն ու այն թուլացնելու հնարավոր միջոցները:-