Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 18 Հուլիսի 2017 02:52

Մարիաննա Մկրտչյան

«Սասնա ծռեր» խմբի կողմնակիցները մեկ տարի անց հավաքվել էր Ազատության հրապարակում

«Սասնա ծռեր» խմբի կողմնակիցները մեկ տարի անց հավաքվել էր Ազատության հրապարակում

Արմինֆո. «Սասնա ծռեր» խմբի մի քանի տասնյակ կողմնակիցներ մեկ տարի անց հավաքվել են Ազատության հրապարակում:

 

Նրանք մտադիր են անցկացնել երթ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների անազատության: Սակայն, երթի ճանապարհի մասին դեռ չկա հստակ տեղեկություն:

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբ գրավեց պարեկային ծառայության շենքը մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում: Զինված խումբը կազմված էր 30 հոգուց: Նրանք պահանջում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժեց 46 մարդ, այդ թվում`26 ոստիկան: Երեք ոստիկան`գնդապետ Արթուր Վանոյանը, ենթասպաներ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեպանյանը սպանվեցին: Պատանդների թվում էին նաև փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին: Ներկայումս ավարտվել է հետաքննությունը: Նրանք մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի  մի շարք հոդվածներով`սպանություն, զենքի ապօրինի ձեռքբերում և կրում, պատանդների վերցնում, գողություն և այլ հոդվածներով:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2431

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի