Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2017 16:48

Անի Մշեցյան

ԲՆ. Սևանա լճից ջրի բացթողումների հարցն անհրաժեշտ է համալիր դիտարկել

ԲՆ. Սևանա լճից ջրի բացթողումների հարցն անհրաժեշտ է համալիր դիտարկել

Արմինֆո. «Բնապահպանության նախարարությունն այժմ ակտիվորեն զբաղվում է կառավարության նոր ծրագրի կյանքի կոչմամբ, որն ուղղված է 2017-2022 թթ. էկոլոգիայի բնագավառում ամենակարևոր հարցերի լուծմանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանը:

 

Նրա խոսքով, այսօր գլխավորը ջրային ռեսուրսների, օդի աղտոտվածության, կենսաբազմազանության պահպանման հետ կապված խնդիրների լուծումն է և կոռուպցիայի դեմ պայքարը: Նա տեղեկացրել է, որ շուտով մեկնարկում է լքված հանքավայրերի վիճակի մոնիտորինգի ծրագիրը, որոնք հաճախ զգալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Բացի այդ, քաղաքացիների անվտանգության նպատակով կանցկացվեն լքված հանքավայրերի ազդեցության փորձաքննություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև միջազգային փորձաքննություններ, իսկ այդ տարածքների բնակիչները վաղօրոք կտեղեկացվեն վտանգների մասին: 

 

Անդրադառնալով Սևանա լճից ջրի բացթողումների հարցին՝ Գրիգորյանը հայտարարել է, որ էկոլոգիական տեսակետից դա լուրջ խնդիր է, բայց այն հարկավոր է դիտարկել ոչ թե առանձին, այլ՝ համալիր կերպով: Առավել ևս, պետք չէ մոռանալ գյուղական համայնքներում ոռոգման համակարգի կարգավորման անհրաժեշտության մասին: «Բանն այն է, որ այդ հարցը վերաբերում է ոչ միայն լճին, այլ նաև Սևան թափվող գետերին: Բացի այդ, մենք ջրամատակարարման հետ կապված հարցեր ունենք ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում: Այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է լուծել ընդհանուր առմամբ ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման հետ կապված հարցը»,- հայտարարել է Գրիգորյանը: Նա հայտարարել է, որ լճում ջրի մակարդակի չափազանց կտրուկ բարձրացումը վտանգ է ներկայացնում որոշակի կենդանատեսակների համար, իսկ ջրի կտրուկ նվազւմը վնաս է ձկների համար, այդ պատճառով հարկավոր է պահպանել հավասարակշռությունը: Գրիգորյանը նշել է նաև, որ Հայաստանում դեռևս արձանագրվում են ապօրինի ծառահատման և էկոհամակարգին վնաս հասցնելու դեպքեր: «Իջևանում անտառահատման և Դիլիջանի անտառային զանգվածներին վնաս հասցնելու դեպքերի առնչությամբ

արդեն քրեական գործ է հարուցվել: Կոչ եմ անում Հայաստանի քաղաքացիներին խախտումներ հայտնաբերելու դեպքում իրազեկել նախարարությանը շուրջօրյա գործող թեժ գծով: Հավատացնում եմ, որ որևէ նման խախտում անպատիժ չի մնա»,- ասել է փոխնախարարը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն ստացել է Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը մինչև 270 մլն խմ ավելացնելու խորհրդարանի հավանությունը: Փորձագետների համաձայն, Սևանի ջրի մակարդակի նվազումը կհանգեցնի անդառնալի հետևանքների՝ լճի ճահճացման գործընթացի ակտիվացման:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1685

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի