Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2017 16:37
Նաիրա Բադալյան

Երևանը գնում է պաշտպանության ծախսերի ավելացմանը

Երևանը գնում է պաշտպանության ծախսերի ավելացմանը

Արմինֆո. 2018 թվականից Հայաստանը մտադիր է պաշտպանության ոլորտի ծախսերն ամեն տարի ավելացնել 26-27 մլրդ.դրամով, կազմելով ՀՆԱ-ի 4%-ը: Այս մասին հուլիսի 16-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, 2018-2020 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկումների ընթացքում:

 

Ինչպես պարզաբանել է նախարարը, նշված որոշումը պայմանավորված է ռազմական հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունով: Ընդ որում, ըստ նախարարի, 2017 թվականի համար նախատեսված ծախսերը կկազմեն 226 մլրդ.դրամ (ՀՆԱ-ի 3.71%-ը):

 

Ավելի վաղ, հուլիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2018-ին կանխատեսում է 4,7%, 2019-ին `5,4%, իսկ 2020-ին`5.7%: ՀՆԱ-ի անվանական ծավալը 2018-ին կկազմի 5.785 մլրդ, 2019-ին `6.341 մլրդ., իսկ 2020-ին` 6,974 մլրդ դրամ: ՀՆԱ-ի աճն առաջիկա 3 տարիներն, ինչպես պարզաբանել է Վարդան Արամյանը, կարող է ապահովվել ՀՆԱ-ի նկատմամբ կապիտալ ծախսերի ագրեսիվ աճի հաշվին` 2018-ին`մինչև ՀՆԱ-ի 3.8%-ը,  2019-ին `4,8%-ը, իսկ 2019-ին `5.5%-ը: Բյուջեի դեֆիցիտն աստիճանաբար կնվազի և 2018 թվականին 2,8%-ից կնվազի մինչև ՀՆԱ-ի 2.7%, 2019-ին`մինչև 2.4%, իսկ 2020-ին `մինչև ՀՆԱ-ի 2.1%:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3875

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի