Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2017 14:34
Նաիրա Բադալյան

ԱրմԻնֆո ԼԳ-ն պարգևատրվել է GeoProMining ընկերությունների խմբի շնորհակալագրով և «Հուսալի գործընկերային հարաբերությունների համար» պատվո մեդալով

ԱրմԻնֆո ԼԳ-ն պարգևատրվել է GeoProMining ընկերությունների խմբի շնորհակալագրով և «Հուսալի գործընկերային հարաբերությունների համար» պատվո մեդալով

Արմինֆո. ԱրմԻնֆո ԼԳ-ն պարգևատրվել է GeoProMining ընկերություների խմբի «Հուսալի գործընկեր» շնորհակալագրով և «Հուսալի գործընկերային հարաբերությունների, արդյունավետ աշխատանքի և փոխշահավետ համագործակցության համար» պատվո մեդալով:

 

ԱրմԻնֆո ԼԳ-ին շնորհակալագիրը և պատվո մեդալը հանձնել են հուլիսի 14-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում ընկերության աշխատակիցների և ավանդական գործընկերների պարգևատրման ընթացքում՝ կապված Հայաստանում 10-ամյա ներկայության, ինչպես նաև «Հանքագործի և մետալուրգի օր» մասնագիտական տոնի կապակցությամբ: Հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ և Ագարակ քաղաքներում /Հայաստանում ընկերության ներկայության քաղաք/ տեղի են ունեցել ընկերության աշխատակիցներին և ավանդական գործընկերներին հոբելյանական մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրման արարողությունները: Լավագույն աշխատակիցները դրամական պարգևներ են ստացել: Տեղական համայնքների աջակցության սոցիալական քաղաքականության շրջանակներում ընկերությունը քաղաքաների կարիքների համար տեխնիկա է նվիրել վերջիններիս: «Իմ մանկության քաղաքը» մանկական փառատոնի շրջանակներում  այդ քաղաքներում կազմակերպվել է մանկական ժամանցային ծրագիր, որին մասնակցել են մուլտֆիլմերի, հեքիաթների սիրված հերոսները, ծաղրածուներ և աճպարարներ, ովքեր երեխաներին կզվարճացնեն խաղերով և մրցույթներով: Տեղի են ունեցել համերգներ, որին մասնակցել են տեղի դպրոցներից կոնկուրսանտներ: Լավագույն աշխատանքների հեղինակները նվերներ կստանան ընկերությունից: Միջոցառումներն ավարտվել են Վարդենիս, Արարատ և Ագարակ քաղաքներում էստրադայի աստղերի մասնակցությամբ  տոնական համերգով: 2001 թվականին հիմնադրված «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ոսկու և այլ մետաղների ռեսուրսային բազայով դիվերսիֆիկացված միջազգային մասնավոր ընկերություն է: Հայաստանում ընկերությանն է պատկանում՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման գործարանը: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9527

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի