Արմինֆո.Ադրբեջանի բոլոր քաղաքացիների համար առաջնային պետք է լինեն երկրի քաղաքական շահերը,այդ պատճառով, եթե «Յանդեսք.Տաքսին» և Uber-ը գլխավորի Հայաստանի քաղաքացի և հայազգի որևէ մեկը, մեր ձեռնարկությունը կկասեցնի վարորդներին «տարբերանշանի» տրամադրումը, ինչը թույլ էր տալիս աշխատել այդ ընկերոեւթյունների հետ, և կոչ կանի բոլոր վարորդներին չհամագործակցել այդ ընկերության հետ, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է Բաքվի տրանպորտային գործակալության ղեկավար Մաիս Աղաևը:
Հուլիսի 14-ին «Յանդեսք.Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը լրագրողներին հայտնել էր Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում «Յանդեսք.Տաքսիի» և Uber-ի ծառայությունների միավորման մասին: Ենթադրվում է, որ միավորված նոր ընկերությունը կգլխավորի Խուդավերդյանը: