Արմինֆո. Փախնելով թուրքական բանտից՝ հայազգի հրող և հրապարակախոս Սևան Նիշանյանն ազատություն է մաղթել 80 մլն թուրքերին:
2014 թ. հունվարին Նիշանյանը ձերբակալվել է սեփական հողամասում ապօրինի շինարարության մեղադրանքով, ինչից հետո դատապարտվել է 11 տարի և 8 ամիս բանտարկության:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, հուլիսի 14-ի առավոտյան Նիշանյանը դուրս է եկել բաց տիպի բանտից և չի վերադարձել:
Դրանից հետո նա Twitter-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել՝ «Թռչնակը թռավ. նույնը մաղթենք մնացած 80 մլն-ին»: