Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 14 Հուլիսի 2017 12:17

Նաիրա Բադալյան

Տաջիկստանը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից ապրանքների ներմուծումից

Տաջիկստանը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից ապրանքների ներմուծումից

Արմինֆո.Բաքուն և Դուշանբեն պայմանավորածություն են ձեռքբերել Տաջիկստանի տարածքում Լեռնային Ղարաբաղից ապրանքների ներմուծման և վաճառքի արգելքի շուրջ: Այդ մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է հուլիսի 13-ին Բաքվում առևտրատնտեսական հարցերի  ադրբեջանա-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արդյունքների համաձայն ստորագրված արձանագրությունում: Բացի այց, ինչպես հայտնում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը, կողմերը պայմանավորվել են  թույլ չտալ տաջիկական ընկերություններին մասնակցել ԼՂՀ տարածքում որևէ տնտեսական գործունեության:

 

Ընթացիկ տարվա սկզբին Ուկրաինան և Ադրբեջանը նույնպես պայմանավորվել են արգելել Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքների ներմուծումը: Մինչդեռ, եթե Ուկրաինան ՀԱՊԿ գծով Հայաստանի գործընկեր չէ, իսկ վերջինիս անդամակցությունն ԱՊՀ-ին դե-ֆակտո սառեցված է, Տաջիկստանը Հայաստանի գործընկերն են՝ ինչպես ԱՊՀ, անպես էլ ՀԱՊԿ գծով:

 

Մինչդեռ հունիսի 13-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Հայաստան այցի նախաշեմին Հայաստանում է գտվել  այդ երկրի բավական ներկայանալի պատվիրակություն՝  Տաջիկստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդայի գլխավորությամբ, ով ափսոսանք հայտնելով «երկկողմ տնտեսական համագործակցության անարդարացի ցածր մակարդակի առնչությամբ»՝ «տնտեսական կապերի աշխուժացման հույս է հայտնել, ինչը համապատասխանում է ոչ միայն երկու երկրներիմ այլ նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի շահերին»:

 

Հանուն օբյեկտիվության՝ նշենք, որ Դուշանբեի հետ Երևանի ապրանքաշրջանառությունն այնքան փոքր է որ Ազգային վիճակագրական ծառայությունը վերջին անգամ ներկայացրել է 2015 թ. տվյալները, որոնց համաձայն՝ այդ ցուցանիշն արձանագրվել է $390 հազար մակարդակի վրա. Հայաստանից արտահանումը կազմել է $387 հազար, իսկ Տաջիկստանից Հայաստան՝  $4 հազար: Մինչդեռ Տաջիկստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2015 թ. կազմել է 6,4 մլն դոլար, իսկ 2016 թ. երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 13 մլն դոլար:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1110

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի