Արմինֆո. «Երևանյան ամառ 2017ե ծրագրի շրջանակներում hուլիսի 15-ին` ժամը 19:00-ին, Կարապի լճի տարածքում կմեկնարկի ձմերուկի հինգերորդ փառատոնը:
«Արդեն ամենամյա դարձած այս միջոցառումը սիրված և սպասված տոն է ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս անգամ ևս փառատոնի հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց. ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և իհարկե՝ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում: Մրցույթների հաղթողները կստանան մրցանակներ: Իսկ փառատոնը կեզրափակվի հայկական հանրաճանաչ երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով»,- ԱրմԻնֆո-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: