Արմինֆո. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին, որ Ադրբեջանը կարող է խոսել Լեռնային Ղարաբաղի ցանկացած թիրախ, առաջարկել է նրան տալ «սնայպերի» կոչում:
«Ալիևին հարկավոր է շնորհել սնայպերի կոչում: Գիտեք, ժամանակին կային մեդալներ «Վորոշիլովյան ստրելոկ» անվանումով: Հենց դրանով էլ կարելի է Ալիևին պարգևատրել, որպես վիրտուալ սնայպերի, քանի որ ես ունեմ լուրջ կասկածներ, արդյո՞ք նա տիրապետում է մարտական զենքի», - ասել է Բաբայանը:
Բաբայանը նաև հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, որ, Հայաստանի պաշտպանության նախարարության ավտոմեքենան ենթարկվել է վթարի, ինչի արդյունքում 15 հայ ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց: «Նրանք ուզում են ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Նրանք միշտ ուզում են, որպեսզի մեզ մոտ տեղի ունենան վատ բաներ: Ինչ արած, դա հիվանդ մարդկանց երևակայության արգասիքն է», - եզրափակել է Բաբայանը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարութունում կատարած իր ելույթում ևս մեկ անգամ պարծեցել էր երկրի ռազմական ներուժի ամրապնդման առումով, հավաստելով, որ գնվում են նոր տեսակի զենքեր, ամենաժամանակակից տեխնիկա, հավելելով, որ իրենք ի վիճակի են խոցել ցանկացած թիրախ Լեռնային Ղարաբաղում: «Չնայած դրան, Ադրբեջանը պետք է ավելի ուժեղացնի իր ռազմական ներուժը: Դրա անհրաժեշտությունը կա, մենք ունենք այդ հնարավորությունը: Ի տարբերություն աղքատ Հայաստանի, մենք ռազմական տեխնիկան գնում ենք մեր հաշվին, այդ տեխնիկան արտադրում ենք նաև Ադրբեջանում: Այս տարի Ադրբեջանում սկսել է գործել երկու ռազմական գործարան»,-նշել է Ալիևը, հավելելով, որ Ադրբեջանը նաև զենք է արտահանում դեպի այլ երկրներ: Նա նույնիսկ նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին Արցախն Ադրբեջանի կազմի մեջ վերադարձնելն է: