Արմինֆո.Հարկավոր է հնարավորինս շուտ վերսկսել լեռնային ղարաբաղյան կարգավորման նոր, սուբստանտիվ և բովանդակալից բանակցությունները: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Բանակցությունների արդյունքում մեր հողերը պետք է ազատագրվեն օկուպացիայից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Սա է մեր դիրքորոշումը: Դրանից դուրս ոչ մի ուրիշ ճանապարհ չկա»,-ասել է Ալիևը:
Նա նշել է, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանի կողմից առաջարկված պայմանները ոչինչ չտվեցին: «Ես դեռ այն ժամանակ գիտեի, որ դա հերթական հիմարությունն է, քանի որ վաղ թե ուժ նրանք կվերադառնան բանակցությունների սեղան, հերթական անգամ զրկվելով հարգանքից, որն արդեն չունեն»,-ասել է նա:
Նա նշել է, որ բանակցությունների գործընթացը վերսկսվել է, և Ադրբեջանը ոչ մի պայման չի ընդունել: Դա նաև ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշումն է: «Այսօր մենք ի վիճակի ենք խոցել հակառակորդի ցանկացած թիրախ: Բայց Ադրբեջանը պետք է էլ ավելի ավելացնի իր ռազմական ներուժը: Դրա անհրաժեշտությունը կա, մենք դրա հնարավորությունն ունենք: Ի տարբերություն աղքատ Հայաստանի, մենք ռազմական տեխնիկան գնում ենք մեր հաշվին, այդ տեխնիկան արտադրում ենք նաև Ադրբեջանում: Այս տարի Ադրբեջանում սկսել է գործել երկու ռազմական գործարան»,-նշել է Ալիևը, հավելելով, որ Ադրբեջանը նաև զենք է արտահանում դեպի այլ երկրներ: