Արմինֆո. ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ճգնաժամ է նկատումտեսնում ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Ըստ նրա, վերջին շրջանում ռուսական կողմն Ադրբեջանի իշխանությունների հասցեին ուղարկել է երկու կարևոր հաղորդագրություն, որոնք վկայում են, որ Մոսկվայի և Բաքվի միջև կատու է անցել, և, հավանաբար, սև կատու: «Կարևորում եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, Ադրբեջանում հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրականության առնչոյամբ: Իհարկե, սա մեզ համար նորույթուն չէ, որ մենք հաճախ ենք բախվում Բաքվի հայատյած քաղաքականությանը: Բայց կարևորում եմ այդ պրոբլեմի հնչեցումը Մոսկվայի կողմից: Մյուսը ուղերձը Հայաստանում ՌԴ ՖՍԲ սահմանապահ վարչության հայտարարությունն է, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը», - ասել է Շարմազանովը հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ դրանք սովորական պատահականություններ չեն: ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ դրանք Մոսկվայի կողմից Բաքվին ուղարկված հստակ ուղերձներ են, որնք վկայում են այն մասին, որ երկու երկրների միջև հարաբերությունները, դժվարին ժամանակներ են ապրում: