Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքների համաձայն:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 11-ին հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ, որում քննարկել են ղարաբաղյան հակամարտությայն կարգավորմանն ուղղված աշխատանքի հետագա պայմանները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նախարարները պայմանավորվել են իրենց նախագահներին փոխանցել մինչև ընթացիկ տարվա վերջը բարձր մակարդակով հանդիպում կազմակերպեկու ՄԽ համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց օգնությունն են առաջարկել այդ հանդիպման կազմակերպման հարցում: Քննարկվել է նաև շփման գծում ընթացիկ իրավիճակը»,- ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ: