Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2017 15:10
Նաիրա Բադալյան

«Կարմիր մահիկիե ընկերակցությունը հանդես է եկել Հայաստանում բուժարան բացելու առաջարկությամբ

«Կարմիր մահիկիե ընկերակցությունը հանդես է եկել Հայաստանում բուժարան բացելու առաջարկությամբ

Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկիե ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

 

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է, որ արդեն 95 տարի գործող «Կարմիր մահիկնե ունի 2 մլն կամավոր և 9 հազար հաստիքային աշխատող։ Աշխարհի շատ երկրներում ներկայացված ընկերակցությունը, բացի աղետների ռիսկի նվազեցմանը և արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքմանը, նաև տարբեր երկրներում գործող կլինիկաներ, բուժարաններ ու հեմոդիալիզի կենտրոններ ունի։

 

«Անհրաժեշտ սարքավորումներով ու դեղորայքով ապահովված մեր բուժարաններն անվճար սպասարկում են սոցիալապես անապահով բնակչությանըե,-նշել է Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաին` հավելելով, որ պատրաստ են նման ծրագիր սկսելու և զարգացնելու նաև Հայաստանում։

 

Բարձր գնահատելով ինչպես «Կարմիր մահիկիե ընկերակցության բարեսիրական գործունեությունը, այնպես էլ Իրանում առողջապահության ոլորտի առաջընթացը` Լևոն Ալթունյանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հարևան երկրի հետ առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դեղերի արտադրության, բժշկական պարագաների ու դեղերի ներկրման և արտահանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ևս առողջապահության ոլորտում երկու երկրի միջև արդեն իսկ զարգացող փոխգործակցության ընդլայնմանը նպաստելու իր ցանկությունն է հայտնել։

 

Ամփոփելով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ կքննարկվեն Հայաստանում բուժարան բացելու իրանցի գործընկերների կողմից ներկայացված ընդունելի առաջարկի մանրամասներն ու կազմակերպական հարցերը։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
8214

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի