Արմինֆո.ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գործնականում բացառել է ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսումը:
«Դա պայմանավորված է նաև Պուտին-Թրամփ հանդիպումով, որը հերթական անգամ ապացուցեց, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Սիրիայում տիրող իրավիճակի վրա: Այսօր ոչ ոք թույլ չի տա Ադրբեջանին պատերազմի ևս մեկ օջախ ստեղծել սիրիական տարածաշրջանի հարևանությամբ: Սակայն, քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձել բանակցությունների կառուցողական հուն, ոչինչ չի կարելի բացառել, և անցած տարվա «քառօրյա պատերազմի» և վերջին հուլիսյան իրադարձությունների նման իրավիճակներ, երբ Բաքուն սեփական ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց, չեն բացառվում: Բայց Ադրբեջանը պետք է հասկանա, որ բոլոր սադրաքները կկասեցվեն հայկական կողմից, և բախումների հետևանքով ադրբեջանական կողմի կորուսները բազմակի անգամ շատ կլինեն»,- ասել է Շարմազանովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում անվտանգության և կայունության հիմնական սպառնալիքն են: «Նույնիսկ եթե տեսանելի ապագայում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, գլոբալ առոմով երաշխիք չկա, որ Ադրբեջանը և Թուրքիան նոր ագրեսիա չեն հրահրի, քանի որ նրանք չեն մարսոմ հաերի ներկայությունը տարածաշրջանում, ինչի մասին մշտապես հայտարարում է այդ երկրների ղեկավարությունը: Այդ պատճառով մենք պետք է հասկանանք, որ երկու կողմից շրջապատված ենք թշնամի հարևաններով, որոնցից կարելի է ամեն ինչ սպասել»,- ասել է Շարմազանովը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը և Թուրքիան գործնականում դաշնակիցներ չեն, այլ՝ մրցակիցներ տարածաշրջանում, սակայն այսօր փոխգործակցում են՝ յուրաքնաչյուրը ելնելով սեփական շահերից: