Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2017 14:26
Դավիթ Ստեփանյան

Աբխազիայի նախագահը կոչ է արել ազգամիջյան պառակտում չհրահրել հայերի և աբխազների միջև 

Աբխազիայի նախագահը կոչ է արել ազգամիջյան պառակտում չհրահրել հայերի և աբխազների միջև 

Արմինֆո. Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան կոչ է արել ազգամիջյան պառակտում չհրահրել հայերի և աբխազների միջև:

 

Համապատասխան հայտարարություն է տարածել նախագահի մամուլի ծառայությունը՝ կապված «Աբխազիայի ժողովրդի 1992-91 թթ. հայրենական պատերազմում»  հայկական գումարտակի մասնակցությանը բացասական գնահատական տալու հետ:

 

«Մեր բազմազգ ժողովրդին պառակտելու փորձերը ձեռնտու են միայն մեր թշնամիներին: Աբխազիան մեր ընդհանուր տունն է, մեր ամրոցը և մեր օջախը: Մենք թույլ չենք տա ներսից  փլուզել այն»,- նշված է հայտարարությունում:

 

Անցած շաբաթ Facebook-ում հայտնվել է Աբխազիայի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ջեմալ Բարցիցայի հայտարարությունը, որում նա բացասական գնահատական է տվել  վրաց -աբխազական պատերազմին Աբխազիայի հայկական համայնքի մասնակցությանը։

 

Հայկական համայնքը Բացիցայի սպառնալիքները, թե «Հայաստանի իշխանությունը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը, ուրեմն հայերը պետք է լքեն Աբխազիայի տարածքը», սադրիչ է համարել և պահանջել է ներողությոսւն խնդրել։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
6741

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի