Արմինֆո. Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ բոլոր ուղղություններով հարաբերություննեռրի զարգացմամբ՝ լինի դա էներգետիկ, առևտրատնտեական կամ այլ բնագավառ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք հանդես ենք գալիս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ուղղություններով համագործակցության զարգացման օգտին»,- ասել է Շարմազանովը:
Օգտվելով առիթից՝ նա նաև երախտագիտություն է հայտնել Թեհրանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ կշռադատված դիրքորոշման համար: Նրա խոսքով, Ադրբեջանը բազմիցս փորձել է օգտագործել կրոնական գործոնը այդ հարցում Իրանի վրա ներգործության համար, սակայն ԻԻՀ-ն անսասան է մնացել իր դիրքորոշման հարցում: