Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2017 11:50
Անժելա Ստեփանյան

Հայացք Մոսկվայից. Թե Հայաստանը, թե Ադրբեջանը որոշակի օգուտ են քաղում զինված սրացումից

Հայացք Մոսկվայից. Թե Հայաստանը, թե Ադրբեջանը որոշակի օգուտ են քաղում զինված սրացումից

Արմինֆո. Հաշվի առնելով, որ բանակցությունների և դիվանագիտական հանդիպումների հետ հերթագայվող ռազմական սրացումները վաղուց խաղաղարար գործընթացի կարևոր տարրն են դարձել՝ Ղարաբաղում հուլիսյան բռնկումն առաջինը չէ, և, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնով:

 

Հուլիսը նշանավորվեց արցախյան և ադրբեջանական զորքերի շփման գծում բռնության հերթական պոռթկմամբ: Հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների ֆոնին՝ հատկապես աչքի ընկան հուլիսի 4 և 7-ը: Իրավիճակի սրման նախաձեռնողը, ինչն ուղեկցվում է զոհերով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում, ավանդաբար հանդիսանում է Ադրբեջանի ղեկավարությունը: Երևանը և Բաքուն իրադարձությունների իրենց տարբերակն են ներկայացնում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, խուսափելով միանշանակ գնահատականներից, ուշադրությունը սևեռում են ռազմական միջադեպերի անթույլատրելիության վրա:

 

Ըստ  վերլուծաբանի, զինված սրացումներից որոշակի օգուտ են քաղում թե Հայաստանը, թե Ադրբեջանը: Մասնավորապես, Բաքուն ուժային ճնշման միջոցով փոևձում է իր օգտին փոխել Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը: Իսկ բանակցությունները շարունակելու Երևանի պատրաստակամությունը, հրադադարի մշտական խախտումների պայմաններում, Բաքուն, վերլուծաբանի խոսքով, փորձում է ներկայացնել որպես մաքսիմալիստական նկրտումներից հրաժարվելու հայկական կողմերի պատրաստակամության ապացույց: Ըստ որում, նրա կարծիքով, թե որքանով է նման պատկերացումը համապատասխանում իրականությանը, բոլորովին այլ հարց է, քանի որ Բաքվի վարկածի օգտին ծանրակշիռ  ապացույցմներ չկան:

 

Մարկեդոնովի խոսքով, Հայաստանն իր հերթին նշում է խնդիրը բացառապես ուժով լուծելու Բաքվի կողմնակցությունը: Նա ընդգծել է, որ հայ քաղաքական գործիչներն ու դիվանագտեները «քառօրյա» պատերազմից հետո արդեն Ադրբեջանին համեմատում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ըստ որում, թե Բաքուն, թե Երևանը բանակցային գործընթացից, ըստ էության, չեն հրաժարվում՝ նույնիսկ շփման գծում բռնության նոր պոռթկումներից և զոհերից հետո:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7117

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի