Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2017 10:59
Մարիաննա Մկրտչյան

Նալբանդյան-Մամադյարով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում

Նալբանդյան-Մամադյարով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում

Արմինֆո. Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

 

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

 

Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրեցին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։

 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5922

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի