Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2017 16:51

Կազմակերպիչները խոսեցին եզակի՝ «Epic» Ռոք Փառատոնի մասին

Կազմակերպիչները խոսեցին եզակի՝ «Epic» Ռոք Փառատոնի մասին

Արմինֆո.Հուլիսի 11-ին Երևանում տեղի ունեցավ EPIC Օpen Air Rock Fest 2017 նախագծին նվիրված մամլո ասուլիս, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրին միջոցառման նպատակը, ծանոթացրին մասնակցության պայմաններին և օրակարգին:

Մամլո ասուլիսին ներկա էին §EPIC¦ նախագծի համահիմնադիրներ, ինչպես նաև գործընկեր կառույցների և ընկերությունների՝ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի ռոք ասոցիացիայի, §Ռոստելեկոմ¦ Հայաստանի, «Ռադիո Վան¦-ի և երաժշտական խմբերի ներկայացուցիչներ։

«Ռոստելեկոմը» աջակցում է նախագծի իրականացմանը և կազմակերպչական աշխատանքներին, փառատոնին ներկայանալու է առանձին տաղավարով։

EPIC Օpen Air Rock Fest 2017 կմեկնարկի օգոստոսի 12-13-ը Ծաղկաձոր քաղաքում:

EPIC Օpen Air Rock Fest2017-ը արդեն իսկ ճանաչվել է ԱՊՀ երկրների տարածքում անցկացվելիք լավագույն 5 երաժշտական փառատոններից մեկը։

 «Սա հրաշալի տոն է ոչ միայն ռոքասերների այլ նաև բոլոր երաժշտասերների, ինչպես նաև իրենց երաժշտական էմոցիաները բացահայտել ցանկացողների համար: Փառատոնի նպատակն է միավորել հազարավոր երաժշտասեր մարդկանց, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդկային հույզերի, էներգետիկայի բախումը կվերածվի իսկական հրավառության: Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի վայելել հայտնի ռոք խմբերի կենդանի կատարումները»,—նշեցին փառատոնի հիմնադիրները։

Միջոցառմանը  հանդես կգան ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Եվրոպայից  և այլ երկրներից հրավիրված երաժիշտներ: Մասնակից խմբերի կազմում են ԴՈԳՄԱ / DOGMA, Vostan Hayots - Ոստան Հայոց, Vordan Karmir, EMPYRAY, Rozen Tal, Nemra, Vishup Ensemble, The Black Marrows:

Նախագծի մասին մանրամասները ներկայացված են կայք-էջում հետևյալ հղումով՝ https://epicstudy.org/rockfest/։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
2904

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի