Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2017 16:43

VEON-ի աշխատակիցները յոթ երկրներից Սևանում մասնակցում են Digithon-ի եզրափակչին

VEON-ի աշխատակիցները յոթ երկրներից Սևանում մասնակցում են Digithon-ի եզրափակչին

Արմինֆո. Սևանի ափին մեկնարկել է VEON Եվրասիայի եվրասիական Digithon-ը։ Մեկ շաբաթվա ընթացքում իրար հետ մրցելու են VEON-ի աշխատակիցներից կազմված միջազգային և բազմաֆունկցիոնալ թիմեր՝ Հայաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկիստանից և  Ուկրաինայից։

 

Digithon-ի շրջանակում աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր, որոնցից լավագույնները հետագայում կիրականացվեն VEON խմբի կողմից։ Հայաստանը եվրասիական եզրափակչին ներկայացնում է տեղական եզրափակչի հաղթող Digital Pirates թիմը՝ իր Bottle letter նախագծով:

 

«Beeline-ը մեծագույն ուշադրություն է ցուցաբերում նորարարական ծրագրերին և իր աշխատակիցների շրջանում խրախուսում է ակտիվությունը, նորարար ու ստեղծագործ մտածողությունը։ Նրանց  առաջարկած հավելվածները, ծառայություններն ու ծրագրերը հիմնված են հաճախորդների պահանջների և ոլորտի ժամանակակից միտումների վրա, և կարող են դարձնել մեր ծառայություններն էլ ավելի առաջադեմ, պարզ և հարմար մեր հաճախորդների համար։ Մենք շատ հպարտ ենք անցած տարվա մեր հաղթանակով և այս տարի սիրով ընդունում ենք հերթական Digithon-ը։ Բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Նշենք, որ անցած տարի Digithon Եվրասիա մրցույթը տեղի էր ունեցել Ղրղզստանում՝ Իսիկ Կուլ լճի ափին։ Հաղթող էր ճանաչվել հայկական BeeForce թիմը՝ իր ամպային խաղերի ոլորտում նոր լուծում առաջարկող նախագծով։ Կանոնների համաձայն, յուրաքանչյուր հաջորդ Digithon-ն անցկացվում է հաղթող թիմի երկրում, այդ պատճառով այս տարի մասնակիցներին ընդունում է Հայաստանը։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5190

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի