Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2017 16:23

Իր 10-ամյա ներկայությունը Հայաստանում GeoProMining ընկերությունը նշում է մի շարք մասշտաբային միջոցառումներով

Իր 10-ամյա ներկայությունը Հայաստանում GeoProMining ընկերությունը նշում է մի շարք մասշտաբային միջոցառումներով

Արմինֆո. «ԳեոՊրոՄայնինգ» դիվերսիֆիկացված միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների խումբը («GPM» կամ «Ընկերություն»), Հայաստանում ընկերության ներկայացվածության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ, ինչպես նաև «Հանքագործի և մետալուրգի» մասնագիտական տոնի առթիվ կանցկացնի մի շարք տոնական միջոցառումներ:

 

Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերոթւյան մամուլի ծառայությունից, հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ և Ագարակ քաղաքներում (Հայաստանի այն քաղաքներում, որտեղ ընկերությունը գործունեություն է իրականացնում) կանցկացվեն ընկերության աշխատակիցներին և երկարամյա գործընկերներին պատվոգրերով և հուշամեդալներով  պարգևատրելու արարողություններ: Լավագույն աշխատակիցները կպարգևատրվեն մրցանակներով: Ընկերությունն` իր սոցիալական քաղաքականության շրջանակում, ըստ կարիքի`  համայնքներին կնվիրի տարբեր նշանակության տեխնիկա:

 

«Իմ մանկության քաղաքը» մանկական փառատոնի շրջանակում վերոնշյալ քաղաքներում կկազմակերպվի մանկական ժամանցային ծրագիր, որտեղ կմասնակցեն սիրված մուլտֆիլմերի, հեքիաթների հերոսներ, մոդերատորներ, ծաղրածուներ և աճպարարներ, ովքեր երեխաներին կզվարճացնեն խաղերով և մրցույթներով: Տեղի արվեստի դպրոցների աշակերտները կպատրաստեն նկարներ «Իմ մանկության քաղաքը» թեմայով: Կանցկացվեն համերգներ, որոնց ընթացքում ելույթներ կունենան տեղի երգի և պարի դպրոցների սաները: Լավագույն աշխատանքների հեղինակները նվերներ կստանան ընկերության կողմից: Միջոցառումները` վերոնշյալ քաղաքներում, կավարտվեն տոնական համերգով հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:

 

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության համար բարի ավանդույթ է դարձել՝ նշել «Հանքագործի և մետալուրգի» օրը: Կարևորելով այս մասնագիտությունը, Հայաստանում մենք արդեն երրորդ տարին է՝ նշում ենք այն միասին: Այս տարի նաև նշում ենք Ձեր երկրում մեր ընկերության 10-ամյա գործունեության հոբելյանը: Սա բավականին տպավորիչ ժամանակաշրջան է, որի ընթացքում մենք միասին վերապրել ենք և՛ ճգնաժամեր, և՛ վերելքներ, բայց արդյունավետորեն աշխատել ենք և միասին ստեղծել ենք բազմաթիվ դրական բաներ:

 

«Վստահ եմ, որ հաջորդ տասնամյակը կլինի նոր վերելքի ժամանակաշրջան ի բարօրություն երկրի և մեզ բոլորիս: Շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի առթիվ և մաղթում նորանոր նվաճումներ, քաջառողջություն և երջանկություն», - իր շնորհավորական խոսքում նշել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին:

 

2001 թվականին հիմնադրված «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ոսկու և այլ մետաղների ռեսուրսային բազայով դիվերսիֆիկացված միջազգային մասնավոր ընկերություն է: Հայաստանում ընկերությանն է պատկանում՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման գործարանը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4048

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի