Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը քննարկումների հիմանկան թեման բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և արդյունավետ բանակցությունների անցկացումն է:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նա նաև հայտնել է, որ կողմերի հանդիպումը կսկսվի տեղի ժամանակով 19:00-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: