Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2017 17:42

Ալինա Հովհաննիսյան

Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն այսուհետ կգործի նոր հասցեում

Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն այսուհետ կգործի նոր հասցեում

Արմինֆո. Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն իր հաճախորդներին կշարունակի մատուցել բանկային ծառայություններ արդեն նոր հասցեով: Մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 17/1 հասցեում, որին ներկա են եղել Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Բանկի հաճախորդներ, գործընկերներ ու բարձրաստիճան հյուրեր: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

 

«Ժամանակակից, գեղեցիկ և հարմարավետ կահավորված այս նորաբաց մասնաճյուղը շահեկանորեն գրավիչ է իր հարմարավետ դիրքի շնորհիվ, ինչը նպաստելու է Բանկի նոր հաճախորդների ներգրավմանը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծվել են հաճախորդների համար հարմարավետ եւ արդյունավետ սպասարկման պայմաններ»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

 

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, նա նշել է բանկն այս տարի, հավանաբար, չի նախատեսում նոր մասնաճյուղերի բացում, բայց կվերանորոգվեն բանկի գործող մասնաճյուղերը` Երևանի Բաղրամյան պողոտայում և Գյումրիում:

 

Իսկ Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման վարչության պետ Արման Ամիրխանյանի խոսքերով. ««Նոր Նորք» մասնաճյուղի վերաբացումը Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Բանկն ակտիվորեն համագործակցում է ինչպես բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ` մատուցելով նրանց տարատեսակ և բարձրակարգ բանկային ծառայություններ»:

 

Նշենք, որ «Նոր Նորք» մասնաճյուղը աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:15-ից մինչև 16:45-ը, Նոր Նորք վարչական շրջան Գայի պողոտա 17/1 հասցեով:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի», 2016 թվականի արդյունքներով «Անելիք Բանկի» վարկային ներդրումներն աճել են 3.6 անգամ, մինչև 218.8 մլրդ դրամ, որտեղ մանրածախի մասնաբաժինը կազմել է 13% կամ 27.7 մլրդ.դրամ: Վարկային պորտֆելի նման աճը բանկին թույլ տվեց ակտիվներն ավելացնել 3 անգամ, մինչև 283.5 մլրդ.դրամ: Արդյունքում, վարկային պորտֆելի բաժինը բանկի ակտիվներում ավելացել է 68% -ից մինչեւ 77%: Բանկի զուտ շահույթը 2016-ին ավելացրել է 5,3 անգամ` մինչեւ 1,2 մլրդ դրամ: (31.12.2016 դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը` 483,94 դրամ/1դոլար):  

 

Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7784

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի