Արմինֆո. Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել՝ ՊՆ «Կամազի» մասնակցությամբ: Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Այս տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Կամազի վարորդը: Հովհաննիսյանը նշել է որ զինծառայողը բուժզննում է անցնում, մտահոգվելու պատճառ չկա, վնասվածքներն աննշան են: