Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 3 Հուլիսի 2017 13:13
Անի Մշեցյան

Ալվարո Բեռիելին ստանձնել է KfW «Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության» ծրագրի ղեկավարումը

Ալվարո Բեռիելին ստանձնել է KfW «Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության» ծրագրի ղեկավարումը

Արմինֆո.ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում իր առաքելությունն ավարտող KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի նախկին ղեկավար Անդրեաս Վայցելին և ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին:

 

Հանդիպման մեկնարկին նախարար Արծվիկ Մինասյանը և Անդրեաս Վայցելը ստորագրել են ««Շիկահողե պետական արգելոցի հարակից 4 համայնքների էներգետիկ անվտանգության ապահովման ծրագիրըե: Այն իրականացվելու է KfW բանկի կողմից տրամադրված 8.25 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներով իրականացվող Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրերի շրջանակներում:

 

Նախարար Ա. Մինասյանը Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Էներգիայի և բնական ռեսուրսների ծրագրերի ավագ կառավարիչ Անդրեաս Վայցելին շնորհել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համարե գերատեսչական ոսկե մեդալ:

 

ՀՀ բնապահպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով Անդրեաս Վայցելին Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության համար, նշել է, որ նա իր անձնական ներդրման շնորհիվ ծրագրերի մեկնարկի այնպիսի հիմքեր է ձևավորել, որոնք միանշանակ ապահովելու են դրական արդյունքներ: Արծվիկ Մինասյանը նաև ողջունել է ծրագրի ղեկավարումն ստանձնած Ալվարո Բեռիելիին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքները ոչ միայն արդյունավետ, այլև օրինակելի կլինեն շատերի համար:

 

Անդրեաս Վայցելը` շնորհակալություն հայտնելով պարգևի և ջերմ խոսքերի համար, նշել է, որ դժվարությամբ է լքում Հայաստանն այն ժամանակահատվածում, երբ պահպանվող տարածքների ոլորտում մեկնարկել է արդյունավետ համագործակցության կարևոր փուլ և հաջողություն մաղթել ծրագրի նորանշանակ ղեկավար Ալվարո Բեռիելիին:

 

Կողմերը քննարկել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների աջակցության ծրագրի կառուցվածքին և բովանդակությանը վերաբերող հարցեր: Բնապահպանության նախարարը կարևորել է ծրագրի լիարժեք իրականացումը, քանի որ այն լինելով շարունակական, ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից է: Արծվիկ Մինասյանը հատկապես առանձնացրել է ծրագրի սոցիալական բաղադրիչը, հավաստիացնելով, որ բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների զարգացումն ուղղակի իր դրական ազդեցությունը կունենա պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի բարելավման և զարգացման վրա:

 

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համատեղ քայլերի և դրանց իրականացման ուղիների վերաբերյալ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9130

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի